Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Չեխ հայտնի լուսանկարիչ եւ խմբագիր Լենկա Կլիցպերովայի Արցախյան պատերազմին նվիրված «Պարտված պատերազմ» շարքն արժանացել է  Արծաթե մրցանակի Տոկիոյի միջազգային լուսանկարչական մրցույթում\ TIFA 2021\՝ «Խմբագրական-Հակամարտություն»  անվանակարգում։

Ինչպես հայտնի է Կլիցպերովան եւ իր գործընկերուհի Մարկետա Կուտիլովան Արցախյան վերջին պահերազմի օրերին եւ հետո երեք անգամ եղել են այնտեղ, չեխական հեռուստատեսության եւ պարբերական մամուլի համար լուսաբանել են ոչ միայն ռմբակոծությունների տակ գտնվող Ստեփանակերտի խաղաղ բնակչության սարսափելի վիճակը, այլեւ գաղթականների ու նրանց ընտանիքների ողբերգությունը։ 2021ին նրանք նաեւ հրատարակեցին «Վերջինը հրկիզում է գյուղը.Պատերազմը Լեռնային Ղարաբաղում» գիրքը, որը հարուստ է ոչ միայն ականատեսների պատմություններով, այլեւ լուսանկարներով։

Ի դեպ, ՕՐԵՐ եվրոպական ամսագրի վերջին համարում հարցազրույց ենք տպագրել չեխ լրագրողների հետ եւ անդրադարձել ենք պատերազմական օրերին, նրանց կատարած աշխատանքին եւ տպավորություններին։ Տպարգել ենք նաեւ մրցանակի արաժանացած լուսանկարներից մի քանիսը։

 

Orer.eu