Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հաստատեց կառավարության նոր կազմը, որի մեջ մտան ODS, KDU-ČSL, TOP 09, Piráti  եւ STAN  կուսակցությունների եւ դաշինքների ներկայացուցիչները։ Վարչապետի պաշտոնը ստանձնեց ODS կուսակցության նախագահ Պետր Ֆիալան։ 

Նախագահը հաստատեց նաեւ արտգործնախարարի թեկնածու Յան Լիպավսկու թեկնածությունը, որին նախկինում դեմ էր արտահայտվել։ 

Այսպիսով ANO կուսակցության եւ CSSD-ի կոալիցիոն կառավարությունը անցավ պատմության գիրկը։ Այն ինչ չհաջողվեց անել հայաստանյան ընդդիմությանը, արեցին չեխ ընդդիմադիրները։ Երկու դաշինքներով գնացին ընտրությունների , իսկ հետո միացան եւ 5 կուսակցություններով ու դաշինքներով կազմեցին կառավարություն, թեեւ  առանձին  ամենաշատ ձայներ ապահովել էր կառավարող ANO կուսակցությունը։ 

 

Այժմ նոր կառավարությանը սպասվում է լուծել արտահերթ խնդիրներ, կապված Քովիդի, բյուջեի եւ էներգետիկ ճգնաժամի հետ։ 

 

orer.eu