Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
abrahamian sobotka2Այսօր Չեխիայի վարչապետ Բոհումիլ Սոբոտկան ընդունեց իր հրավերով Պրահա ժամանած Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Չեխիայի կառավարության շենքի մոտ հնչեցին Հայաստանի եւ Չեխիայի պետական օրներգերը, այնուհետեւ անցնելով ներս,  մոտ մեկ ժամ բանակցեցին`նախ դեմ առ դեմ վարչապետները, ապա նրանց միացան պատվիրակությունները։ Հանդիպման ավարտից հետո մամուլի սրահում նախ Հայաստանի Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը եւ Չեխիայի Հրադեց Կրալովյան երկրամասի նահանգապետ Լյուբոմիր Ֆրանցի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՝ ՀՀ Տավուշի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի նահանգապետարանի միջև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային համագործակցության մասին: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց պարոն Ֆրանցը, առայժմ այս հուշագիրը որեւէ կոնկրետ ծրագիր չի նախատեսում։ Մանրամասները պետք է քննարկվեն մոտ օրերին՝ Հայաստանի դեսպանի հետ։