Դեկտեմբերի 1-ին Վատիկանում Հռոմի սրբազան քահայանապետ Ֆրանսցիսկոս պապը ընդունել է Սովակիայի Ռադիոհեռուստատեսության ընկերության՝ RTVS-ի պատվիրակությանը՝ Ինֆորմացիայի եւ հրապարակախոսության բաժնի տնօրեն Վահրամ Ճուղուրյանի ղեկավարությամբ։
Ինչպես հայտնի է, 2021-ի սեպտեմբերի 12-15-ը Հռոմի պապը գտնվում էր Սլովակիայում, ուր նրա չորսօրյա այցի միջազգային լուսաբանումը ապահովել են սլովակյան հեռուստաընկերությունների մոտ 500 աշխատակիցներ, որոնցից 400-ը՝ RTVS հեռուստաընկերությունից։։
Այդ կապակցությամբ հեռոսւտաընկերությունը պատրաստել է հատուկ հուշամեդալ իր աշխատակիցներին նվիրելու համար, որոնք բերվել էին Վատիկան, որպեսզի Ֆրանսցիսկոս պապը օրհնի։ Նախքան 1000 հոգու համար նախատեսված ընդունելության մասնակցությունը, Հռոմի պապը հանդիպել է սլովակյան պատվիրակության անդամներին եւ օրհնել հուշամեդալները։ Վահրամ Ճուղուրյանը Հռոմի պապին է ներկայացրել նաեւ իրենց բերած նվերները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող Սլովակիայի հին տների արգելոցի նմանությամբ պատրաստված թխվածք-տունը, փայտից պատրաստված Սլովակիայի ամենահին զանգակատան մանրակերտը, եւ նկարիչ Միլան Բերկի Հռոմի պապի դիմանկար-գծանկարը։
Ինչպես Օրերի հետ զրույցում նշեց Վահրամ Ճուղուրյանը, Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել նվերների համար եւ նաեւ բարձր է գնահատել սլովակ լրագրողների աշխատանքը։ Չորս օր շարունակ հեռուստատեսության հարյուրավոր աշխատակիցներ ապահովել են Հռոմի պապի այցի ամբողջական լուսաբանումը, չորս ռեժիսորների ղեկավարությամբ գործել են 9 շարժական ստուդիաներ, որոնք լիովին ապահովել են Ֆրանսցիսկոս պապի տեղաշարժը Սլովակիայի ողջ տարածքում։
Այժմ օրհնված հուշամեդալները Սուրբ Ծննդյան տոների առթիվ կհանձնվեն հեռուստառադիոընկերության բոլոր աշխատակիցներին, որոնք մասնակցություն են ունեցել պապի այցի լուսաբանմանը։
orer.eu