Ինչպես տեղեկանում ենք Ռեմի Մակինաջյանից, Փարիզում մի քանի ամսվա լարված աշխատանքից հետո, ֆրանսերենով լույս է տեսել Anahide Magazine-ը՝ «Անահիտ» ամսագիրըխ առաջին հայկական կանանց ամսագիրը Ֆրանսիայում: Ամսագրի գլխավոր խմբագիրն է Լիա Թով Բիթոնը( Léa Tov Bitton) ։
«Քանի որ կինը տղամարդու ապագան է, եւ որ յուրաքանչյուր կնոջ ներսում Անահիդն է, մենք հաճույքով ենք նրանց հարգանքի տուրք մատուցում այս ամսագրի միջոցով, որը հուսով եմ կվայելեք»,- գրել է Ռեմի Մակինջանյանը, որը ամսագրի հրատարակության նախագահն է:
Շնորհավորում ենք ֆրանսահայությանը եւ հատկապես Ֆրանսիայում բնակվող հայուհիներին Ամանորի շեմին նման նվեր ստանալու կապակցությամբ։ Ամսագիրը կարելի է գնել Ֆրանսիայի ողջ տարածքում՝ մամուլի կրպակներում։
Իհարկե, ցանկալի կլիներ, որ ամսագրում նաեւ հայերեն էջեր լինեին։
orer.eu