Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 lidice 1ԼԻԴԻՑԵ-Այսօր Չեխիայում  հանդիսավոր պայմաններում բացվեց «Ընդհատված մանկություն. Հայոց ցեղասպանության զոհ մանուկները»  ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Լիդիցեի հուշահամալիրը, Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը եւ Չեխիայում Հայաստանի հանրապետության դեսպանությունը։ Հայաստանի վարչապետը նախ ծաղկեպսակ դրեց Լիդիցեի 82 զոհված երեխաների հուշաքանդակի մոտ, ապա Չեխիայի մշակույթի նախարար Դանիել Հերմանի հետ  մոտեցան համալիրի այն մասնաշենքին, որտեղ բացվելու է հայկական ցուցադրությունը։  Լիդիցե հուշահամալիրի տնօրեն Միլուշ Չերվենցիլը ողջունելով հյուրերին, հատկապես շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին  նման ցուցադրությունը իրականություն դարձնելու համար։ ,,Դա  հնարավոր դարձրեց, որ մենք հիշատակենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը,, ասաց նա։    Այնուհետեւ Lidice 2Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նշելով, որ խորհրդավոր լռությունը, որ նման է թե Լիդիցեում եւ թե Ծիծեռնակաբերդում,  հուզում է բոլորին։ ,,Այս տարի  հայ ժողովուրդը եւ աշխարհի բազամթիվ  ազգեր ու պետություններ նորովի անդրադարձ են կատարում հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը։ Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունն ավաղ մնաց անպատիժ եւ ցավոք՝ ոչ անհետեւանք։  Ֆաշիզմի գազանությունները  եվրոպական աշխարհամասում դաժան արձագանքն էին Օսմանյան կայսրությունում 2 միլիոնից ավելի քրիստոնյաների ոչնչացման։ Դարասկզբի այս ոճրագործությունների զոհ դարձան կես միլիոնից ավելի երեխաներ, տասնյակ հազարավորները թրքացվեցին եւ օտարվեցին իրենց ընտանիքից ու ազգությունից։  Այսօր Լիդիցեի հուշամալիրում ներկայացված Հայոց Lidice 3ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությունը լուսանկարների միջոցով մարդկային ողբերգությունների մի շարք է, որը  ցնցող տպավորություն է թողնում բոլորի վրա։ Այսպիսի պատմությունները բազմաթիվ են, սակայն բացառիկ չեն կարող կոչվել, քանի որ դրանք համամարդկային են։  Խորհրդանշական է նաեւ, որ ցուցադրությունը բացվում է հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, որը նշվում է ողջ աշխարհում,,- ասաց ՀՀ վարչապետը։ Նրա ասելով,  այսօր, վաղը եւ ընդմիշտ Լիդիցեում, Ծիծեռնակաբերդում, lidice 28Աուշվիցում եւ այլուր, միացնում  ենք մեր բողոքի ձայնը, վերստին մարդկությանը հիշեցնելու ցեղասպանությունների ու պատերազմների  սարսափների մասին, պատգամելով ապագա սերունդներին ջանք չխնայել դրանք կանխարգելելու եւ մարդկությանը  ապագա չարիքներից  զերծ պահելու համար,,։