Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

amulsarՀայաստանի էկոլոգիական խնդիրներով հետաքրքված մարդիկ մեկ անգամ ևս համոզվեցին, որ մեր երկրում բնապահպանական փորձաքննությունն ընդհանրապես չի ծառայում իր բուն նպատակներին, այլ միայն մեխանիկորեն հաստատում է արդեն կայացված քաղաքական որոշումները` այս կամ այն ծրագիրն իրականացնելու վերաբերյալ: Դրա հերթական վառ ապացույցը  հանդիսացավ ՀՀ բնապահպանության նախարարության ս.թ. հոկտեմբերի 17-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական ԲՓ 76 դրական եզրակացությունը Լիդիան/Գեոթիմ-ի ներկայացրած Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի աշխատանքային նախագծին: Նախարարության փորձագետների կողմից իրականացվել է ոչ թե այս հսկայածավալ և աղետաբեր նախագծի էկոլոգիական վտանգների մասնագիտական վերլուծություն ու գնահատում, այլ ընդամենը կատարվել է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրում և համառոտագրի կազմում` հանրությանը ոչինչ չասող տասը թերթանոց փորձաքննական եզրակացության տեսքով: