Ավագ Ուրբաթ` մարտի 25-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Երեկոյան ժամերգության ավարտին կատարվեց Թաղման կարգը, որի ընթացքում մեր Տեր Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը` պատրաստված ծաղիկներից, միաբանների թափորով պտտեցվեց ի տես բարեպաշտ ժողովրդի։
Մարտի 24-ին` Ավագ հինգշաբթի երեկոյան, Միածնաէջ Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց «Խավարման» արարողությունը