ԼԵՀԱՍՏԱՆ.- 2017 թվականի հունվարի 21-ին Վարշավայում տեղի ունեցավ Լեհաստանի հայ համայնքի ավանդական միջոցառումներից մեկը՝ Հայկական պարահանդեսը, որը սկիզբ է առել 1930-ական թվականներից և որոշակի ընդհատումից հետո վերականգնվել է հինգ տարի առաջ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
ԱՐՑԱԽ.-Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել
ՎԱՇԻՆԳՏՈՆ.- Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահ։ Նրա երդմնակալությունն ընդունել է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը։ 70-ամյա Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում փոխարինեց Բարաք Օբամային, ով այդ պաշտոնում ծառայել է երկու ժամկետ։