Պրահայում ավարտվեց միջազգային լուսանկարչական մրցույթը
Ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանը հատելու փորձ արած անձին՝ Պերմյակովին, հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին։
ՀՅԴ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը հունվարի 20-ին հանդիպեց Նիդերլանդների արտգործնախարարության բարձրաստիճան պատվիրակության հետ, որի կազմում ընդգրկված էին արտգործնախարարության Եվրոպայի բաժանմունքի տնօրեն՝ Յոհան Վերբոմը, հայեցակարգային համակարգող աշխատակից՝ Մատեյս Սխրոդերը և հայեցակարգային աշխատակից՝ Մանյա Սիմոնսը։ Հայ Դատի հանձնախումբը ներկայացնում էին՝ Մասիս Աբրահամյանը, Աննա Մովսեսյանը և Սեպուհ Աբրահամյանը։