ԵՐԵՎԱՆ.- ՕՐԵՐ. –Այսօր Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում մատուցված պատարագի ավարտին օծվեց հայկական ծիրանը եւ մանկական երգչախմբի ազգային երգերի կատարումների ուղեկցությամբ զամբյուղներով բերվեց մինչեւ Մոսկվա կինոթատրոնի հրապարակ, ուր ժամեր անց տեղի կունենա ,,Ոսկե Ծիրան,, միջազգային 14-րդ կինոփառատոնի բացումը։