Գինի է, թե՞ հյութ, ջուր է, թե՞ օղի, գուշակեք՝ վճարելով 50 դրամ, եւ կմտնեք ցուցհանդես։ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանի մոտ բեռլինաբնակ հայտնի արվեստագետ Արչի Գալենցը այսպես էր դիմավորում իր հյուրերին՝ “Ժամանակացույց. Խուսափելով աղետից” ցուցահանդեսի մուտքը նույնպես դարձնելով տեսողական ինստալացիայի մաս։ Ներսում արդեն մի այլ Արչի էր դիմավորում՝ մեծադիր լուսանկարի տեսքով եւ արտիստիկ դեմքով։ Այստեղ վերջին 13 տարիներին եվրոպական ու հայկական մամուլում նրա հրապարակումներեն են, տարբեր տարիների լուսանկարները, թե անձնական իրերը, թե տարբեր տարիների գործերը։ Ամենատպավորիչը դրոշներից պատրաստված նոր շարքն է, որ միանգամից փոխում է ցուցասրահի մթնոլորտն ու ընկալումը։ Անցյալից միանգամից վերադառնում ես ներկա։
Արչի Գալենցը սեփական անցյալով եւ նոր կոչով փորձում է միավորել ներկա արվեստագետներին. “Ժամանակացույց. Խուսափելով աղետից” ցուցահանդեսը Երեւանում
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode