Սեպտեմբերի 7-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը մասնակցեց Սալենտյի ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնի բացմանը և հանդես եկավ ողջույնի խոսքով։ Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությամբ, որի գործողությունները տեղի են ունենում արցախյան առաջին, ինչպես նաև 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ։
Նոյն օրն ավելի վաղ դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպում ունեցավ Իտալիայի Պուլյա նահանգի Բիշելյե քաղաքի քաղաքապետ Անջելանտոնիո Անգարանոյի հետ։ Քաղաքապետը գոհունակություն հայտնեց, որ առիթ ունեն հյուրընկալելու դեսպանին Սալենտոյի ֆիլմերի միջազգային փառատոնի բացմանը մասնակցելու և Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» հայկական ֆիլմի ցուցադրության կապակցկությամբ։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ մարդկային այս շփումները կհանգեցնեն արդյունավետ համագործակցության և կտան գործնական արդյունքներ։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից։
orer.eu