Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 Freedom House-ը հայտարարություն է տարածել, արձագանքելով Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին հաղորդագրություններին՝ նշելով, որ հրադադարից մի քանի ամիս անց մոտ 200 հայի ճակատագիրը, որոնք ենթադրաբար գերեվարված են, անհայտ է։
«Մենք խորապես մտահոգված ենք վերջին զինված հակամարտությունից հետո հաղորդագրություններով Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունքի, այդ թվում՝ խոշտանգումների մասին հաղորդագրություններով»,-ասել է Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրեի գծով տնօրեն Մարկ Բերենդտը:
«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հետ՝ ձերբակալված հայերի հանդեպ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունների հետաքննության առումով, անկախ նրանց կարգավիճակից, և դեռևս կալանքի տակ մնացողների համար ապահովել միջազգային հումանիտար նորմերի և իրավունքի պահպանում, այդ թվում՝ խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից, ինչպես նաև տվյալներ ներկայացնել նրանց հայրենադարձության վերաբերյալ։
Որպես Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան ստորագրած երկիր Ադրբեջանը պարտավոր է ամբողջ ծավալով համագործակցել ՄԻԵԴ հետ և տրամադրել ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը՝ նպաստելու համար այդ լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությանը»,-ասվում է հայտարարության մեջ:
 
orer.eu