Ինչպես ֆեյսբուքի իր էջում հայտնում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, չնայած Ադրբեջանի հակառակ ջանքերին, ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, համաձայն որի՝ պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը:
Քվեարկության արդյունքները 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ:

,,Այս պահին հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով գտնվում է Ստրասբուրգում: Մեր՝ խորհրդարանականներիս, խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, այս հարցը հնչեցնել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավոր հարթակներից: Խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր գործիք է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու տեսանկյունից--- գրել է Հայրապետյանը:
Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ նշել է, որ հարցի քննարկումը տեղի կունենա վաղը, ապրիլի 20_ին օրվա երկրորդ կեսին։
Ավելի ուշ պարզվեց, որ դեմ ու ձեռնպահ են քվեարկել ռուս, թուրք եւ ադրբեջանցի պատգամավորները։ Մեկ թուրք պատգամավոր կողմ է քվեարկել։
orer.eu