Ապրիլի 1-ին՝ Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին կատարվեց Ոտնլվայի արարողությունը:

Հընթացս արարողության, աղոթքների ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։
Այնուհետև Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, ապա, Աստվածորդու օրինակով ծունկի գալով, հոգեպարար շարականների երգակցության ներքո լվաց և յուղով օծեց մի շարք հայորդիների ոտքեր:

Արարողությունն ամփոփվեց Ավետարանի ընթերցմամբ և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքով, որից հետո օրհնված յուղը բաժանվեց ներկա հավատացյալներին:
orer.eu
