Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարությունները՝ Ղարաբաղի հարցը Ռուսաստան-Թուրքիա շրջանակում լուծելու մասին բացում են Արցախի դեմ հրահրված պատերազմի վարագույրը։
«Թուրքիան պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ, հակամարտությունը արմապատապես լուծելու․Անկարայի եւ Մոսկվայի համատեղ աշխատանքի անհրաժեշտություն կա»,- ասել է թուրք նախարարը։ Թե ինչո՞վ է դա պայմանավորված, orer.eu-ի համար մեկնաբանում է Բեյրութի ,,Ազդակ,, օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
,,Այսպիսով Անկարան բացեց փակագծերը։ Պարզ են դառնում Անկարայի մշակած պատերազմի պատճառահետեվանքային նախագծերն ու հետագծերը։ Անկարան պատերազմ հրահրեց, լիարժեք օգտագործեց Բաքվին եւ հակակշիռ ռազմական գոտի ձեվավորեց Հարավային Կոկվասում, հարաբերակցաբար՝ Լիբիայի եւ Միջին Արեվելքի․ սա ռազմաքաղաքական գործարքի առաջարկ է Մոսկվային։ Նման ուղերձով Անկարան առաջադրում է նաեւ ԵԱՀԿի ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության ձեվաչափի փոփոխություն։ Միջնորդական առքելությունից դուրս մղման փորձ է՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի, եւ առաջարկ Մոսկվային՝ համատեղ ստանձնելու խաղաղության գործընթացը։ Ուղերձը ներառում է նաեւ այն, որ Մոսկվան ոչ թե Բաքվի հետ, այլ ուղղակի Անկարայի հետ պետք է բանակցի հրադադարի եւ առավել եւս կարգավորման ուղղություններով։ Անկարան այսպիսով հակադրվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որի հրապարակած հայտարարությունը խոսում էր անհապաղ վերադառնալ բանակցային սեղան՝ ԵԱՀԿ ՄԽի ճշտած ձեվաչափի ներքո,,։
orer.eu