ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Orer.eu
Orer.eu - News from world
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես են եկել ելույթներով: Հուշ ձեռնարկին ներկա են եղել 60 երկրների պաշտոնական ներկայացուցիչներ, այդ թվում Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի եւ Սերբիայի նախագահները։