Ոգեկոչում Շվեդիայում
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ԵՎ 24-ԻՆ ՀՆՉԵՑԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ՍՈԴԵՐԹԵԼԻԵ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՆԳԵՐԸ

Մեր հավատացյալ ժողովուրդը նույն ժամերին տանը մոմ վառեց և աղոթեց հոգևորականաց դասի հետ։
Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը, աղոթակցությամբ Սարգիս ուրարակիր Խաչատուրյանի, կատարեց Բարեխոսական Կարգ։
Ապրիլի 23-ին և 24-ին մեր հավատացյալ ժողովուրդը առանձնակի այցելություններով ծաղիկներ զետեղեց եկեղեցու բակում գտնվող Հայոց Ցեղասպանության Սրբոց Նահատակաց խաչքարի առջև։
orer.eu

