1915 թ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հորդորով Մերձավոր Արևելքում միլիոնավոր կարիքավորների օգնելու համար մի խումբ ականավոր ամերիկացիներ հիմնադրեցին Մերձավոր Արևելքի ամերիկյան Նպաստամատույց կոմիտեն, որի նպատակն էր «Մերձավոր Արևելքի և հարակից շրջանների տուժածների և կարիքավորների համար մարդասիրական օգնություն ապահովել և աջակցել նրանց հայրենադարձությանը, վերաբնակեցմանը և վերահաստատմանը, ինչպես նաև ապահովել որբերի և այրիների խնամքը …,, (1): Հանգանակություններ և դրամահավաք կազմակերպելու նպատակով Նպաստամատույց կոմիտեի աշխատակիցները լայնածավալ քարոզչական գործունեություն սկսեցին: