Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Չեխիայում գործող ,,Մառլենկա,, հանրահայտ թխվածքի ընկերությունը արժանացել է համապետական նոր մրցանակի՝ ,,Ժողովրդական որակ 2017,, -ին, որը տրվում է մեծ,  միջին եւ փոքր բիզնեսի չեխական ընկերություններին։  Նոյեմբերի վերջին մրցանակը ստացել է ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանի որդին՝ Նշան Ավետիսյանը, ով աշխատում է նույն ընկերությունում իբրեւ մենեջեր։ Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Պրահայի ամրոցի Իսպանական դահլիճում՝ երկրի բիզնես եւ քաղաքական աշխարհի ճանաչված դեմքերի ներկայութամբ։ Չնայած իր տարգերության ընթացքում ստացած բազմաթիվ մրցանակներին, առաջին անգամն է, որ հայ գործարարի ղեկավարած ընկերությունը ստանում է ,,Ժողովրդական որակ,, մրցանակը։