Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Ավարտվեց Իսպանիայում անցկացվող ՖԻԴԵ-ի 4-րդ "Գրան Պրին" ևս։ Նոյեմբերի 25-ին Լևոն Արոնյանը, ով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սևերով ոչ ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ։ Հաղթանակ տարավ միայն Յակովենկոն՝ Վաշիե-Լագրավի նկատմամբ։ Մնացած մյուս զույգերը ևս կիսեցին միավորը։ Իր հաղթանակի շնորհիվ Յակովենկոն միացավ Արոնյանին։ Նրանք 5․5 միավորով կիսեցին 1-2-րդ տեղերը, սակայն լրացուցիչ միավորներով Լևոնն առաջ անցավ։