Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ԲՐՅՈՒՍԵԼ. – ՕՐԵՐ. -  Բրյուսելում աշխատանքներն ավարտեց Արևելյան գործընկերության հինգերորդ գագաթաժողովը։ Ամփոփիչ մամուլի ասուլիսից րոպեներ առաջ հրապարակվեց հիմնական քաղաքական փաստաթուղթը` ԱլԳ հռչակագիրը, որը Եվրամիության Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի որակմամբ փոխզիջումային տարբերակ է։  Նա նշեց, որ շատ կցանկանար, որպեսզի հռչակագիրն ավելի հատու ու հստակ որակումներ ունենար, սակայն մասնակիցներն ավելի են կարևորել կառույցի միասնականությունը։