Նոյեմբերի 18-ին Մյունխենում կայացած Julia 2017 թատերական, երաժշտական եւ կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում կինոբեմադրիչ եւ պրոդյուսեր Արսեն Աղաջանյանն արժանացել է ,,Լավագույն ռեժիսոր,, մրցանակին՝ ,,Նա ասաց ,,Մայրիկ,, ֆիլմի համար։ Այս փառատոնը 2014 թվականից անցկացվում է Մյունխենում եւ ընդգրկում է թատերական, երաժշտական եւ կինոաշխարհի երիտասարդ ներկայացուցիչների գործեր։