Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հոկտեմբերի 26-ին ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում մեկնարկեցին արդեն ավանդական դարձած հայկական մշակութային օրերը, որի նպատակն է Գերմանիայի հասարակությանը ներկայացնել հայ ժողովրդի հարուստ պատմական ժառանգությունը, մշակույթն ու ավանդույթները: Այս տարվա միջոցառումները անցկացվում են «Մաշտոցը հանդիպեց Լյութերին․ մշակույթների հանդիպում» խորագրի ներքո: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։