Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Ինչպես արդեն ՕՐԵՐ-ը տեղեկացրել էր, հոկտեմբերի 27-ին Իսրայելի Նեվե Շալոմ/Խաղաղաության օազիս/ գյուղում՝ Փրկիչների այգում Շառլ Ազնավուրը  ներկա գտնվեց իր ընտանիքին նվիրաբերվող ձիթենու ծառին ցուցանակի տեղադրմանը։ Մի քանի լեզուներով այդ ցուցանակի վրա գրված էր՝ ,, Ի պատիվ Ազնավուր ընտանիքի, որ փրկեց հրեաներին եւ հայերին,,։ Իր խոսքում Ազնավուրն ասել է, որ նացիստական օկուպացիայի տարիներին իրենք փրկել են ոչ թե հայերին, հրեաներին եւ այլ ազգերի, այլ մարդ արարածների։ Նա խաղաղություն ու սեր է մաղթել  ողջ աշխարհին։