Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկել է Իսպանիայից անկախանալու օգտին: Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել էր արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ Մադրիդի ներկայացրած պահանջից: Ի պատասխան այս քայլի՝ հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ կառավարում հաստատելուն: Այդ որոշմանը կողմ է քվեարկել 214 սենատոր, դեմ՝ 47,  մեկ՝ ձեռնպահ: Այդ որոշումն ուժի մեջ կմտնի այսօր՝  հոկտեմբերի 28-ին: Կատալոնիայի կառավարությունը կհեռացվի, իսկ խորհրդարանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը ստանձնել է Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավարի պարտականություններն ու պատվիրակել դրանք իր առաջին տեղակալ Սորայա Սաենս դե Սանտամարիային, այս մասին տեղեկանում ենք Իսպանիայի կառավարական պաշտոնական լրատուից: Այս մասին հայտնում է Tert.am-ը։