Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Հոկտեմբերի 18-ին Բրյուսելում հայտարարվել է ֆլամանդացի պատգամավորների Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին։ Ինչպես ՕՐԵՐ-ին փոխանցեց ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի նախագահ Գասպար Կարապետյանը, առայժմ հայտարարությունը ստորագրել է 12 պատգամավոր, բայց հետագայում այդ թիվը կավելանա։ Իսկ այս օրերին կհայտարարվի նաեւ ֆրանսիախոս խորհրդարանականների Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման մասին։