ԲՐՅՈՒՍԵԼ. 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը եւ տարբեր երկրների կողմից ճանաչումները կարեւոր նպաստ էին ցեղասպանությունների կանխարգելման հարցում։ Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում Եվրախորհրդարանում անցկացվող Եվրոպահայերի 4-րդ համագումարի նիստի ժամանակ։ Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաեւ ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիային, որ ընդունվել է Հայաստանի առաջարկությամբ։ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնասյուները, Արեւելյան գործընկերության գագաթաժողովից Հայաստանի ակնկալիքները, ԵՄ հետ համագործակցության շրջանակները, ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ տարվող բանակցությունների ընթացքը։ Նա նաեւ անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով Ժնեւյան հանդիպմանը։
Հայաստանի ու Արցախի քաղաքականությունը ներկայացվեց Եվրախորհրդարանում
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode