Հոկտեմբերի 18-ին Բրյուսելի Հայ տանը հանդիսավորապես բացվեց Եվրոպահայության 4-րդ համագումարը։Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն իր բացման խոսքում անդրադարձավ կազմակերպության կողմից վերջին տարիներին կատարված աշխատանքներին, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախի խնդրին վերաբերող հարցերում արձանագրված հաջողություններին, մասնավորապես ֆլամանդական եւ ֆրանսիախոս խորհրդարաններում Արցախի հետ բարեկամության խմբերի ստեղծման գործընթացի մասին։ Նա նաեւ ծանոթացրեց ապագայի ծրագրերին, միաժամանակ նշելով Հայաստանի դեսպանության եւ Հայաստանի ու Արցախի պատկան մարմինների հետ արդյունավետ համագործակցության մասին։
Երախտագիտություն մեդալ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբին. եվրոպահայերի 4-րդ համագումարը Բրյուսելում
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode