Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Շտուգարտից մինչեւ Բեռլին ու Դրեզդեն, Պեկինից մինչեւ Տոկիո, Թել Ավիվից մինչեւ Բուդապեշտ տարբեր հանրահայտ օպերաներում հանդես եկող մեր տաղանդավոր հայրենակցուհի սոպրանո Կարինե Բաբաջանյանը երեկ աներեւակայելի հուզականությամբ  հանդես եկավ Պրահայի Ազգային թատրոնում՝ Պուչչինիի ,,Մադամ Բատերֆլայ,, ներկայացման գլխավոր դերակատարմամբ՝ Չիո-Չիո-Սանի դերերգով։ Լեփ-լեցուն դահլիճը բռավոներով ողջունեց մեր հայրենակցուհուն, ով երեք ժամ շարունակ ամբողջ ներկայացումը տարավ իր ուսերին եւ փայլեց ոչ միայն ձայնային հրաշալի կատարմամբ, այլեւ դերասանական տպավորիչ խաղով։ Ինչպես ինքն էր ասել իր հարցազրույցներից մեկում, ,,Մադամ Բատերֆլայն,, իր ամենասիրելի ներկայացումներից մեկն է, ինչն անժխտելիորեն երեւաց բեմում։