Լոռու մարզի Օձուն գյուղում շարունակվում է «Լոռվա ձոր» հայերնակցական միության նախաձեռնած, ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ անցկացվող բացօթյա նկարչության «Համագործակցության և բարեկամության» ներկապնակ խորագիրը կրող փառատոնը: Մեր թղթակիցը հանդիպեց նրանցից մի քանիսին և կարծքիներ լսեց փառատոնի մասին: