Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Բարսելոնայի Հայկական Մշակութային Միության անունից շնորհավորում ենք բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ։ Հայի հարատևության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան և անկախ պետականությունն է: Քսանվեց տարի առաջ հայ ժողովուրդը հայտարարեց, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը և պատիվը։ Սակայն այս քսանվեց տարիները չլուծեցին այն մարտահրավերները որոնք յուրաքանչուր օր թակում են մեր դռները: Խնդիրներ, որոնց լուծումով` մենք վստահորեն կունենանք այն հայրենիքը և պետությունը, որը երազում ու ցանկանում ենք բոլորս: