Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Հայաստան-Սփյուռք համաժողովում մշակութային հարցերով առանձին քննարկման ներկաներին երեկ կոչ արեց գտնել բարեկամներ, աջակիցներ, որոնք կարող են օգնել, որպեսզի «Գուգլի գրադարանային նախագիծը» (https://www.google.com/googlebooks/library/) լրացվի հայալեզու և հայկական այլ հրատարակությունների մասին ծանուցում հոդվածներով։ Նախարարի փոխանցմամբ, սա ևս հայապահպանության, սփյուռքահայ օտարախոս նոր սերունդներին իրենց հայկական ինքնության գիտակցումը վերադարձնելու կարևոր գործոն է լինելու։ Այս մասին հայտնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։