Վաղը Լոռու մարզի Օձուն գյուղում հանդիսավոր կերպով կմեկնարկի բացօթյա նկարչական միջազգային, արդեն ավանդական դարձած փառատոնը` այս անգամ «Համագործակցության և բարեկամության ներկապնակ» խորագրով: Այդ առթիվ «Հենարան» ակումբում ասուլիսով հանդես եկավ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագրի ղեկավար Սերգո Երիցյանը: Նա սիրով պատասխանեց նաև մեր հարցերին: