Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Իսպանացիները մի հետաքրքիր խոսք ունեն մեր մասին. ըստ նրանց՝ «հայերն ու բասկերը ծնվում են այնտեղ, որտեղ ցանկանում են»: Այս միտքն էր ինձ ուղեկցում, երբ ճանապարհորդում էի եվրոպական մի փոքրիկ երկիր, որի հայ համայնքի կողմից հրավեր էի ստացել՝ այնտեղ գիրքս ներկայացնելու համար: Լյուքսեմբուրգ... Ընդամենը 2586 կմ2 տարածք և 500.000 բնակչություն ունեցող այս դքսությունում, սակավաթիվ ազգերի կողքին, նաև հայեր են ապրում: