Չեխիայի 75 առաջատար ընկերությունների շարքում այսօր՝ սեպտեմբերի 13-ի երեկոյան Պրահայի Վինոհրադի ժողովրդական տան սյունազարդ դահլիճում Չեխիայի Սուպերբրանդս 2017 մրցանակը հանձնվեց նաեւ ,,Մարլենկա Ինթերնեշնըլ,, ընկերությանը։ Բյուրեղապակյա մրցանակը եւ այս առիթով հրատարակված շքեղ պատկերագիրքը ստացավ ընկերության նախագահ Գեւորգ Ավետիսյանը։ Հատուկ նշվեց, որ նա Հայաստանից է եկել եւ հասատվել Ֆրիդեկ Միստեկ քաղաքում, զրոյից կառուցել Չեխիայի ամենաժամանակակից գործարաններից մեկը։