Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Սլովակյան մամուլը անդրադարձել է  Բանսկա Բիստրիցայում գործող ,,Գեւորգյան ընկերության նախագահ Արթուր Գեւորգյանի հաջողություններին, որ նա արձանագրել է մետաղական փոշու արտադրության ոլորտում։ Մասնավորապես ԶԻՍԿ պարբերականը հարցազրույց է տպագրել ճանաչված հայ գործարարի հետ՝ ,, Հայաստանցի գործարարը սլովակներին սովորեցնում է հպարտանալ,, խորագրով։ Արթուր Գեւորգյանը մասնավորապես ասել է, որ ժամանակին երբ մտածում էր թե որտեղից սկսեր իր բիզնեսը, ընտրություն պետք է կատարեր Ուկրաինայի, Լեհաստանի,Հունգարիայի, Չեխիայի եւ Սլովակիայի միջեւ, ապա ընտրությունը կանգ է առել վերջինիս վրա։ Այսօր էլ եթե ընտրություն կատարեր, կընտրեր կրկին Սլովակիան։