Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Հայաստանցի 37-ամյա գեղանկարիչ Մհեր Էվոյանի կտավները ցուցադրվում են Նյու Յորքի Մանհեթենում գտնվող Ագորա պատկերասրահի ցուցահանդեսում։ Օգոստոսի 19-30-ը անցկացվող ցուցահանդեսը մաս է կազմում Chelsea International Fine Art Competition - CIFAC-ին՝ Գեղարվեստի Չելսեա միջազգային մրցույթին, որին մասնակցում են աշխարհի 20 երկրների արվեստագետներ։ Այս հեղինակավոր մրցույթ-ցուցահանդեսն անցկացվում է 32րդ անգամ եւ նպատակ ունի մեկ ցուցահանդեսի շրջանակներում ներկայացնելու աշխարհի զանազան կողմերում ստեղծագործող նկարիչ-արվեստագետների։ Մհեր Էվոյանի կտավները մրցույթից զատ, ընտրվել են նաեւ ցուցադրության համար։