Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Հուլիսի 13-23-ը Լեհաստանի Կելցե քաղաքում անցկացված միջազգային երաժշտական 43-րդ փառատոնում առաջին պատվավոր տեղը գրավեց եւ արժանացավ ,,Ոսկե եղեւնի,, մրցանակին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության մշակութային կենտրոնի ,,Տոնիկա,, ժողգործիքների անսամբլը։ Այս մասին ՕՐԵՐ-ին հայտնեց կենտրոնի 40 տարվա  տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանը։ Նրա ջանքերով է 2015-ի սեպտեմբերին հիմնվել ,,Տոնիկա,, ժողգործիքների անսամբլը։ Նման խմբեր են ստեղծվել նաեւ Հայաստանի 10 սահմանամերձ գյուղերում։