Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը՝ Վարդավառը, այս տարի կնշվի հուլիսի 23-ին: Այդ օրը Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ, որի ժամանակ հավատացյալներին կներկայացվի Պայծառակերպության տոնի խորհուրդը: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Այս տոնը նշանավորվում է ինչպես հոգևոր խորհրդով, այնպես էլ ժողովրդական ավանդույթներով: Այս մասին նշում է Հանրային ռադիոն։