Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Հուլիսի 14-ին, Թուրքիայում երեք ու կես տարի բանտում անցկացնելուց հետո բանտից փախել է թուրք մտավորական, գրող, բառարանագետ, գործարար Սեւան Նշանյանը: Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության եւ հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով, սակայն թե՛ նա, թե՛ նրան սատարողները վստահ են, որ որոշումը քաղաքական էր, եւ նրա դեմ հալածանքը սկիզբ է առել Մուհամեդ մարգարեի ու իսլամի մասին գրած հոդվածի պատճառով: