Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Մայիսի 28-ից հունիսի 3-ը Պրահայում կանցկացվի ավանդական Կհամորո գնչուական մշակույթի փառատոնը։ Կհամորոն համարվում է աշխարհի ամենամեծ գնչուական փառատոնը, որին մասնակցում են լավագույն երաժշտական խմբերն ու անհատ կատարողները։ Պաշտոնական բացումը կկատարվի մայիսի 28-ին Պրահայի Ստրելեցկի օստրով այգում՝ բացօթյա բեմահարթակում։