Ժեշով.- 2017 թվականի ապրիլի 7-ին Լեհաստանի կառավարության և Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Կրակովի Հայկական մշակութային ընկերակցությունը և Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամը Լեհաստանի Ժեշով քաղաքում կազմակերպել էին գիտական կոնֆերանս` նվիրված Լեհաստանի հայ համայնքի պատմությանը: