Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ԱՐՄԱՎԻՐ.- Մարտի 1-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցությանը ներկայացվեց Արմավիր քաղաքում աղբի վերամշակման գործարանի և ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիրը: Ինչպես հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից, խորհրդակցությանը ներկա էին Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Բրանիսլավ Օտտը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ինչպես նաև բնապահպանության փոխնախարարներ Կարեն Իսախանյանը, Խաչիկ Հակոբյանը, մարզպետարանը ներկայացնող պաշտոնյաներ, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, տարբեր ոլորտների պատասխանատուներ: