Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ընդունելությանը մասնակցող լրագրողներին, ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին: