ՎՐՈՑԼԱՎ.-2016 թվականի հունիսի 23-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ճարտարապետության թանգարանում տեղի ունեցավ «Լվովի հայկական տաճարը և դրա կերտողները» խորագրով ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին և բացման խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Վրոցլավի քաղաքապետ Ռաֆալ Դուտկևիչը, Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յացեկ Պուրչլան: Արարողությանը մասնակցում էին նաև մի շարք անվանի գիտնականներ, այդ թվում Կրակովի մշակույթի միջազգային կենտրոնի խորհրդի անդամ, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի տնօրեն պրոֆեսոր Անժեյ Ռոտերմունդը, Վրոցլավի հեղինակավոր գործիչներ, մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Լեհաստան. Վրոցլավ քաղաքում բացվել է Լվովի հայկական եկեղեցուն նվիրված ցուցահանդես
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode