Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Letter Czech gov Page1Չեխիայի նախագահին, վարչապետին, խորհրդարանի երկու պալատների նախագահներին, արտգործնախարարին ուղղված նամակում չեխահայ 10 կազմակերպություններ դիմել են երկրի ղեկավարությանը՝ նկատի ունենալով վերջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած  լայնածավալ պատերազմը։ Նամակում մասնավորապես նշվում է, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Լեռնային Ղարաբաղի  եւ Հայաստանի հետ սահմանային գծի ողջ երկայնքով ՝ հարձակումների թիրախ դարձնելով նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր։ Օգտագործվել են Ադրբեջանի զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները։ Ցավոք կան զոհեր, նաև խաղաղ ազգաբնակչության շրջանում։