Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

karasՀնուց ի վեր Հայաստանը հայտնի է իր գինեգործներով, որոնց յուրօրինակ ավանդույթները պահպանվել են մինչ այսօր: Այս մասին կարելի է նույնիսկ տեղեկանալ այնպիսի փիլիսոփաներից, ինչպիսիք են Հերոդոտը և Ստրաբոնը: Մ.թ.ա. 401-400թթ, երբ հունական զորքերը Քսենոֆոնի գլխավորությամբ անցնում էին Նաիրի երկրով (Հայաստանի հնագույն անվանումներից է), հայկական տներում նրանց հյուրասիրում էին գինով և գարեջրով, այդ գինիները պահվում էին խորը գետնափոր պահեստարաններում, հատուկ կավե կարասների մեջ: