«Հայերը և Հայաստանը» լուսանկարների ցուցահանդես Իտալիայի Ասիզի քաղաքում
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Orer.eu
Orer.eu - News from world
Հունիսի 6-ին Իտալիայի ամենակարևոր սրբավայր հանդիսացող և Իտալիայի պահապան սուրբ Ֆրանցիսկոսի անունը կրող Ասիզի քաղաքի «Սուրբ Ֆրանցիսկոս» քահանայապետական բազիլիկ եկեղեցում բացվեց ծագումով պոլսահայ, ներկայումս Թուրինում բնակվող Կարեն Կոքչյանի «Հայերը և Հայաստանը» լուսանկարների ցուցահանդեսը: Այն կազմակերպել էին Իտալիայում ՀՀ դեսպանությունը և «Սուրբ Ֆրանցիսկոս» եկեղեցին՝ Իտալիայի հայերի միության հետ համագործակցությամբ: